Իրավական տեղեկություններ

Գաղտնիության քաղաքականություն

Վերջին թարմացումը՝ սեպտեմբեր 2026

Այս Քաղաքականությունը բացատրում է, թե ինչ անձնական տվյալներ է մշակում Guarantor-ը guarantor.am կայքի և Guarantor հարթակի (վեբ, բջջային և API) միջոցով, և ինչպես՝ համաձայն Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի (ՀՕ-49-Ն)։ Եթե ընկերություն եք, տվյալների մշակման ավելի մանրամասն պայմաններ ներառված են նաև գրանցման պահին ընդունվող Հրապարակային օֆերտայում։